Posted in Հայոց լեզու 8

Բարբառի փոխադրումը ժամանակակից հայերենի

Մէ մարդ ու կնիգ են ըլնում: Ծերացել են, մի տղա ունեն: Ասըմ ա.- Պե՛ր, տղային պսակենք:
Ասըմ ա.-Պսակենք:
-Պա ո՞ւմ ախչիկն առնենք:
Ասըմ ա.-Մտիկ եմ տալի` մեր կյուղում էնպես խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն ա, արի քյինանք, տերտերի ախչիկն առնենք…
Տերտերի հետ խոսում են, տերտերի ախչիկն առնում են: Պերում են տուն: Դե, էսօր հարս ա, թազա ա, էգուց, մյուս օրը կլավանա: Հա՛, հա՛, իրեք օր, չորս օր անցնում ա: Հիմի, տունը ճուր չկա, թոնիրն էլ վառել ա կիսուրը, կազանն էլ էրվում ա: Մարդը կնգանն ասըմ ա.- Ա՛յ կնիգ, ախր կազանն էրվում ա, ճուր չկա, թո տանեմ, մի վեդրո ճուր պերեմ:
Կնիգն ասըմ ա. — Չէ՜, այ մարդ, ամոթ ա, ես ըստեղ, հարսն ըստեղ, տու տանես, ճուր պերե՞ս: Թո, ես տանեմ:
Մարդ ու կնիգ կռվում են` էն ասըմ ա` ես տանեմ, կնիգն ասըմ ա` ես տանեմ:
Հարսը վեր ա կենում, ասըմ.- Ա՛յ հերն ու մեր, ընչի եք կռվըմ, հերթ արեք, ամեն մեկդ մի անգամ կնացեք, պերեք:
Ա՛յ քեզ թազա հա՛րս:

Սիսիանի բարբառով տրված հատվածը փոխադրի՛ր ժամանակակից հայերենի։

Մի մարդ ու կին են լինում: Ծերացել են, մի տղա ունեն:

Ասում է. — Արի տղային պսակենք:

Ասում է. — Պսակենք:

— Իսկ ո՞ւմ աղջկան առնենք:

Ասում է. -Նայում եմ՝ մեր գյուղում այնպիսի խելոք մարդ չկա: Ամենախելոքը տերտերն է, արի գնանք, տերտերի աղջկան առնենք…

Տերտերի հետ խոսում են, տերտերի աղջկան առնում են: Բերում են տուն: Դե, այսօր հարս է, նոր է, վաղը, մյուս օրը կփոխվի: Այո՛, այո՛, երեք օր, չորս օր անցնում է: Հիմա տանը ջուր չկա, թոնիրն էլ սկեսուրն է վառել, կաթսան էլ վառվում է:

Մարդը կնոջն ասում է. — Ա՛յ կին, ախր կաթսան վառվում է, ջուր չկա, թող տանեմ, մի դույլ ջուր բերեմ:

Կինն ասում է. — Ո՜չ, այ մարդ, ամոթ է, ես այստեղ, հարսն այստեղ, դու տանես, ջուր բերե՞ս:

Մարդ ու կին վիճում են՝ նա ասում է՝ ես տանեմ, կինն ասում է՝ ես տանեմ:

Հարսը կանգնում է, ասում է. — Ա՛յ հայր ու մայր, ինչի եք վիճում, սպասեք, ամեն մեկդ մի անգամ գնացեք, բերեք:

Ա՛յ քեզ նոր հա՛րս:

Հեղինակ՝

mari5-nd@mskh.am

Թողնել մեկնաբանություն