Posted in Հասարակագիտություն 8

Կոռուպցիա

Կոռուպցիան իշխանության կամ վստահության չարաշահումն է անձնական շահի համար, որը հաճախ ներառում է կաշառակերություն կամ այլ անօրինական գործողություններ: Այն խաթարում է վստահությունը հաստատությունների նկատմամբ, խոչընդոտում է տնտեսական զարգացմանը և սպառնում է սոցիալական արդարությանը:

Posted in Հասարակագիտություն 8

Առաջնորդություն

Առաջնորդությունը ուրիշներին ոգեշնչելու, դրդելու և ընդհանուր նպատակին ուղղորդելու կարողությունն է: Առաջնորդն ունի կազմակերպչական հմտություններ, կարեկցանք և որոշումներ կայացնելու կարողություն: Կարևոր է ոչ միայն կառավարել, այլ նաև առաջնորդել՝ դրսևորելով օրինակ և արդյունավետ առաջնորդություն։

Posted in Հասարակագիտություն 8

Հավասարություն

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:

Հավասարությունը այն է, երբ բոլոր մարդիկ ունենում են հավասար իրավունքներ, և հաշվի չի առնվում սեռը, ռասսան, գույնը, ձևը, տարիքը։

  • Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:

Իրավահավասարությունը իրավունքների հավասարությունն է, երբ բոլոր տարիքի, սեռի, ռասսայի ներկայացուցիչները երկրում ունենում են նույն իրավունքները, առանց խտրականության։

  • Ի՞նչ է սոցիալական հավասարություն

Սոցիալական հավասարությունը՝ սոցիալական հասարակարգի հասկացություն է, գաղափար է, որն իր մեջ ներառում է քաղաքացիական անձանց հավասարությունները և՛ սոցիալական և՛ սեփականության և՛ ազատ խոսքի ու արտահայտության և՛ դժգոհության ոլորտներում։ Իմ կարծիքով սոցիալական հավասարություն ոչ շատ երկրները ունեն, դա նկատվում է մեծամասամբ Եվրոպական երկրներում։

  • Բերեք օրինակներ:

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում 

Posted in Հասարակագիտություն 8

Արդարություն

Մասնակիցներ՝

  • Միջին դպրոցի 8-րդ դասարանի սովորողներ

Նպատակը՝

  • Բացատրել ի՞նչ եք հասկանում արդարություն ասելով:

Արդարությունը ճիշտ, արդար, օրինական ու բարոյական ապրելակերպն է։ Մի ամբողջ ազգ պետք է ապրի ու հետևի այս բոլոր կանոններին, որպեսզի արդարություն տիրի երկրում։

  • Ի՞նչ եք հասկանում արդարության իրավական կողմ և արդարության բարոյական կողմ ասելով:

Ազատության բարոյական կողմն առնչվում է ճշտի և սխալի, բարու և չարի, արդարի և անարդարի, պարտքի և խղճի մասին մարդկանց պատկերացումներին։ Բարոյականությունն առնչվում է այն կանոններին, որոնցով կարգավորվում է մարդու վարքագիծը հասարակության մեջ։ Նա թելադրում է մեզ անել ինչ-որ բան կամ արգելում է կատարել մեկ այլ բան։ Չնայած դրան՝ բարոյականի և իրավականի միջև հստակ սահմաններ դնելը դժվար է։
Իրավաբանական կողմը կարգավորվում է օրենսդրությամբ, իսկ բարոյական կողմը հասարակական կյանքի այն կանոններով, որոնք անվանում են բարոյական կանոններ

  • Բերեք օրինակներ ձեր առօրյաից:

Ընթացքը՝

  • Խմբային աշխատանքներ
  • Քննարումներ
  • Բանավեճեր

Արդյունքում՝ 

պատումներ, հոդվածներ, հետազոտական աշխատանքներ սովորողների բլոգներում

Posted in Հասարակագիտություն 8

Ընտանիք, ազգ, մշակույթ

Ընտանիքը հասարակության հիմքն է: Մենք ընտանիքի միջոցով ենք իրականացնում մեր կենսական ինքնավերարտադրման գործընթացը: Ընտանիքի անդամների շնորհիվ մարդը նաև ունենում է ինքնություն, լինում է ինչ-որ տեսակի անձ և այլն: Ընտանիքը ըստ կազմության լինում է մեծ կամ փոքր: Ժամանակակից կյանքում ընտանիքները լինում են հիմնականում փոքր, այսինքն` ընտանիքի անդամներ են լինում հայրը, կինը և զավակները:

Ազգային կարեւոր հատկանիշներից մեկը սեփական լեզուն է: Մայրենի լեզվի, կրոնի և մշակույթի շնորհիվ ձևավորվում է մարդու ինքնությունը: Մշակույթը մարդկության ստեղծած նյութական և հոգևոր արժեքների ամբողջությունն է:

Posted in Հասարակագիտություն 8

Խմբեր, շերտեր, համայնքներ

Հասարակությունը կազմված է բազմաթիվ մեծ և փոքր խմբերից: Այդ խմբերի որոշ մասը առաջանում է ինքնուրույն: Կան խմբեր, որոնք երկարատև են և կան, որոնք կարճատև են: Մարդկանց խմբերը կարող են առանձնացվել ըստ սեռի և տարիքի, բնակության վայրի, զբաղմունքի, մասնագիտության, ազգային պատկանելության, կրոնական պատկանելության, նախասիրության և այլն: Մարդն իր կյանքում այս կամ այն հասարակական խմբի անդամ է:

Սոցիալական խմբեր են համարվում մարդկանց շերտերը, խավերը, դասակարգերը: Սոցիոլոգները կարծում են, որ հասարակական խմբերի բազմազանությունը նախ և առաջ հետևանք է մարդկային գործունեության հիմնական տեսակների բազմազանության: Յուրաքանչյուր մարդ կարող է լինել իր ուզած խմբում: Որ խմբում էլ մարդ գտնվի, նա պետք է ունենա ինքնուրույնություն:

Համայնք բառացիորեն նշանակում է միասնություն

Posted in Հասարակագիտություն 8

Հայաստանի հարևան երկրների մասին

Հայերենն ու պարսկերենը բազմաթիվ ընդհանուր բառեր ունեն: Օրինակնե՞ր. մարդ, աշխարհ, պանիր, պաշտպան, դարպաս, բժիշկ, հրեշտակ… Հետաքրքիր է, չէ՞: Հայ նշանավոր նկարիչներ Մարտիրոս Սարյանն ու Հակոբ Կոջոյանն այնքան են զմայլվել այս երկրով, որ իրանական թեմայով կտավների շարքեր են ստեղծել:

Վրաստան

Վրաստանը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

1992թ․ հուլիսի 17-ին հաստատվեցին Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունները։

Վրաստանում ՀՀ դեսպանությունը սկսել է գործել 1993թ. հուլիսից: 2008թ. ապրիլին Բաթումիում հիմնվել է ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: 2022թ. սեպտեմբերից Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանն է Աշոտ Սմբատյանը:Բնակչության թիվը կազմում է 4,72 մլն․ մարդ։ Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք: Մայրքաղաքը Թիֆլիսն է։ Պետական լեզուն համարվում է վրացերենը։Ներկայիս դրոշը ընդունվել է 2004 թվականին, համաձայն դրոշի մասին օրենքով։

Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Իրան

Պատկերացնո՞ւմ ես, եթե Իրանում մեկին հարցնես՝ հիմա ո՞ր թվականն է, կասի՝ 1388: Մի՛ զարմացիր, այնտեղ նոր տարին էլ գարնանն է սկսվում. պարսկական օրացույցն այլ է:

Պարսիկները մահմեդական են: Իրանում ամենուրեք մզկիթներ կտեսնենք: Մզկիթը մահմեդականների աղոթատունն է: Մզկիթները զարդարված են գույնզգույն հախճասալերով, որոնք այնքա՜ն նուրբ են, կարծես ասեղնագործ լինեն: Այդպես նուրբ ու գեղեցիկ են նաև պարսկական գորգերը, որոնք հայտնի են ողջ աշխարհում:

Չնայած մեր կրոնները տարբեր են, բայց պարսիկները հարգանքով են վերաբերում այլ դավանանք ունեցող ազգերին. տարբեր վայրերում կարելի է տեսնել խնամքով պահվող-պահպանվող հայկական եկեղեցիներ:

Իրանում հայկական մեծ համայնք կա: Հայերը դարեր շարունակ հաշտ ու խաղաղ ապրում են պարսիկների կողքին:

Հայերն ու պարսիկներն ընդհանուր շատ բաներ ունեն: Նման են մեր ապրելակերպը, կենցաղն ու սովորույթները: Մեր ազգային խոհանոցներն էլ շատ նմանություններ ունեն:

Գիտե՞ս, թե ինչ նուրբ է պարսկերենը: Կարծես երաժշտություն լինի:

Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Ադրբեջան

Ադրբեջանի Հանրապետությունը պետություն է Հարավային Կովկասում։ Սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, Վրաստանի Հանրապետությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը, Թուրքիայի Հանրապետությանը, Հայաստանի Հանրապետությանը, Արցախի Հանրապետությանը։ Տարածքը ըստ ՄԱԿ-ի 86,600 կմ․քառ, բնակչությունը, ըստ 2019 թվականի նախահաշվի 10,000,000 մարդ է։

Ներկայիս Ադրբեջանը բազմազգ և բազմակրոն պետություն է։ Բնակչության մեծամասնությունն ադրբեջանցիներն են (91 %), որոնք դավանում է շիա իսլամ։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են լեզգիները, ռուսները, թալիշները, ավարները, թաթարները և վրացիները։ Չնայած նրան, որ Ադրբեջանը համարվում է իսլամադավան պետություն, այնուամենայնիվ, երկրի բնակչության 53%-ն իրեն համարում է աշխարհիկ։