Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն

1.Նկարագրել շնչառական համակարգի կառուցվածքը, նշել օդատար ուղիները և գազափոխանակության օրգանները։

Շնչառական համակարգը բաղկացած է քթի խոռոչից, կոկորդից, շնչափողից, բրոնխներից, բրոնխիոլներից և թոքերից։ Քթի խոռոչը զտում, խոնավացնում և տաքացնում է ներշնչված օդը։ Կոկորդը պարունակում է ձայնալարեր և կարգավորում է օդի անցումը դեպի շնչուղիներ։ Շնչափողը բաժանված է երկու հիմնական բրոնխների, որոնք իրենց հերթին ճյուղավորվում են բրոնխների և բրոնխիոլների։ Թոքերը գազափոխանակության օրգաններ են, որտեղ թթվածինը և ածխաթթու գազը օդի և արյան միջև փոխանակվում են ալվեոլների միջոցով:

2.Նկարագել սիրտ_անոթային համակարգը, սրտի կառուցվածքը, մեծ և փոքր շրջանառությունը։

Սրտանոթային համակարգը բաղկացած է սրտից և արյունատար անոթներից, որոնք արյուն են տեղափոխում ամբողջ մարմնով։ Սիրտը բաղկացած է չորս խիցիկներից՝ ձախ և աջ նախասրտերը և ձախ և աջ փորոքները։ Արյան մեծ շրջանառությունը սկսվում է ձախ փորոքից, որտեղից արյունը զարկերակների միջով անցնում է մարմնի բոլոր օրգաններ և հյուսվածքներ, այնուհետև երակների միջոցով վերադառնում է աջ ատրիում։ Թոքային շրջանառությունը սկսվում է աջ փորոքից, արյունը մտնում է թոքեր, որտեղ գազերը փոխանակվում են, որից հետո թթվածնով հագեցած արյունը թոքային երակների միջոցով վերադառնում է ձախ ատրիում։

3.Նկարագել մարսողական համակարգը ` նշել, որ բաժնում ինչ նյութեր են ճեղքվում

Մարսողական համակարգը ներառում է բերանի խոռոչը, կերակրափողը, ստամոքսը, բարակ և հաստ աղիքները, ինչպես նաև լյարդը և ենթաստամոքսային գեղձը։ Այս համակարգում սնունդը ֆերմենտների ազդեցությամբ տրոհվում է ավելի փոքր մասնիկների։ Ածխաջրերը քայքայվում են բերանում և աղիքներում, սպիտակուցները՝ ստամոքսում և աղիքներում, իսկ ճարպերը՝ աղիքներում։ Վիտամիններն ու հանքանյութերը նույնպես ներծծվում են աղիքներում։ Կերակրափողում սնունդը տեղափոխվում է ստամոքս, որտեղ ստամոքսահյութի և պեպսինի ազդեցությամբ սկսվում է սպիտակուցների քայքայումը։ Բարակ աղիքում տեղի է ունենում սննդանյութերի հիմնական կլանումը, ինչպես նաև ածխաջրերի, սպիտակուցների և ճարպերի հետագա քայքայումը ֆերմենտների ազդեցության տակ: Ի վերջո, հաստ աղիքում ջուրը և որոշ չլուծվող մանրաթելերը ներծծվում են, և սննդի մնացորդները ձևավորում են կղանք, որն այնուհետև դուրս է գալիս մարմնից անուսի միջոցով:

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն

1. Արյունատար համակարգի ֆունկցիաները թվարկել և բացատրել օրինակներով։

Արյունատար համակարգի ֆունկցիաներն են զարկերակը, երակները և մազանոթը:

2.Արյան բաղադրությունը ` թվարկել ձևավոր տարրերը և  նկարագրել դրանց ֆունկցիաները։

Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները:

Էրիթրոցիտներ, արյան կարմիր բջիջներն, որոնց գլխավոր ‎ֆունկցիան թթվածնի և ածխաթթու գազի փոխադրումն է։ Էրիթրոցիտներն իրենց թաղանթի վրա փոխադրում են նաև կրեատոր մակրոմոլեկուլներ, հորմոններ, ամինաթթուներ, նուկլեոտիդներ և այլն։ Էրիթրոցիտների գլխավոր ֆունկցիաներից մեկը արյան թթվահիմնային հավասարակշռության պահպանումն է, որն իրականացվում է նրանցում պարունակվող հեմոգլոբինով։ Էրիթրոցիտների քանակությունը հասուն տղամարդու մոտ 4, 5-5 միլիոն է 1 մմ³-ում, իսկ հասուն կանանց մոտ՝ 3, 8-4, 5 միլիոն՝ 1 մմ³-ում։

Լեյկոցիտներ, ողնաշարավորների և մարդու ծայրամասային արյան սպիտակ գնդիկները կամ լեյկոցիտները բնութագրվում են ակտիվ շարժունակությամբ, մորֆոլոգիական հատկանիշների և կենսաբանական դերի բազմազանությամբ։ Լեյկոցիտները ստորաբաժանվում են 2 մեծ խմբի. հատիկավոր կամ գրանուլոցիտներ  և ոչ հատիկավոր կամ ագրանուլոցիտներ։


Հատիկավոր լեյկոցիտների խումբը բնորոշվում է ցիտոպլազմայում յուրահատուկ հատիկավորությամբ և հատիկավորված կորիզների առկայությամբ (բազո‎ֆիլներ, էոզինոֆիլներ, նեյտրոֆիլներ)։ Ոչ հատիկավոր լեյկոցիտների խումբը տարբերվում է յուրահատուկ հատիկավորության բացակայությամբ,կորիզների չհատավորմամբ (լիմֆոցիտներ, մոնոցիտներ)։

3.Իմունիտետի տեսակները , նկարագրել դրանց առաջացման մեխանիզմը ։

4.Արյան խմբերը , բացատրել փոխներարկման մեխանիզմը , ինչ է ռեզուս գործոնը։

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն (06.11-10.11)

Տեսողական վերլուծիչ, աչքի կառուցվածքը։

Լրացուցիչ աշխատանք:

Այս նյութերը նայել, թարգմանել, պատրաստել ուսումնական նյութ՝ հայերեն։Պատրաստել նյութ տեսողության հիվանդությունների և տեսողական պատրանքների վերաբերյալ։

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն (16.10-20.10.)

Նյարդային համակարգ, կառուցվածքըֆունկցիան,հիվանդությունները:

Լրացուցիչ աշխատանք:

Գտնելտեղեկություններնյարդայինհիվանդություններիվերաբերյալ, որոնքեն  դրանց առաջացմանպատճառներըևկանխարգելմանմեթոդները,պատրաստել  ուսումնական նյութ:

Posted in Կենսաբանություն 8

Սեպտեմբեր ամսվա կենսաբանության ամփոփում

1.Թվարկել գեղձերի տեսակները, բերել օրինակներ։

Կա գեղձերի 3 տեսակ՝ խառը, ներզատական և արտազատական։

1) Խառը գեղձերը այն գեղձերն են, որոնք կատարում են և՛ ներզատիչ և՛ արտազատիչ ֆունկցիաներ։Խառը գեղձերից են սեռական և ենթաստամոքսային գեղձերը։

Օրինակ` սեռական գեղձերը խառը գեղձեր են։ Գտնվում են որովայնի խոռոչում: Նրանք սինթեզում են սեռական բջիջներ ու սեռական հորմոններ։ Արական սեռական գեղձերի՝ սերմնարանների հատուկ բջիջներում սինթեզվում են արական սեռական հորմոններ։ Դրանք խթանում են սեռական օրգանների զարգացումն ու երկրորդային սեռական հատկանիշների՝ մորուքի աճի, բնորոշ մազածածկի, մկանների աճի, ձայնի, մարմնակազմվածքի ձևավորումը։ Տղամարդկանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է անպտղության: Իգական սեռական  գեղձերի՝ ձվարանների հորմոնները նպաստում են արգանդի ու կաթնագեղձերի ձևաբանական զարգացմանը, մասնակցում երկրորդային սեռական հատկանիշների՝ մարմնակազմվածքի բնորոշ ձևավորմանը, ձայնի հնչեղությանը, կարգավորում սեռական ցիկլը, հղիությունն ու ծննդաբերությունը։ Կանանց մոտ գեղձի թերգործառույթը բերում է մարմնի ոչ բնորոշ մազակալման և անպտղության: Գերֆունկցիայի ժամանակ կանանց և տղամարդկանց մոտ դիտվում է վաղ սեռահասունացում: 

2) Արտազատական գեղձերն ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:
Արտազատական գեղձերից են քրտնագեղձերը, թքագեղձերը, արցունքագեղձերը, կաթնագեղձերը, լյարդը և ճարպագեղձերը։

Օրինակ.

Քրտնագեղձերը արտադրում և արտազատում են քրտինք։ Մարդն ունի 2,5 մլն քրտնագեղձեր։ Քրտնագեղձերի քանակը տարբեր է մաշկի տարբեր տեղամասերում: Մեծ քանակությամբ քրտինք արտադրելով՝ քրտնագեղձերը կարգավորում են օրգանիզմի ջերմությունը, օրգանիզմից հեռացնում են ազոտային փոխանակության արգասիքները և ալկալիական մետաղների աղերը, թրջում են մաշկի մակերևույթը։ 

Թքագեղձերը բացվում են բերանի խոռոչում: Կան ինչպես մանր, այնպես էլ խոշոր թքագեղձեր։ Խոշոր թքագեղձերն են՝ հարականջային, ենթալեզվային և ենթածնոտային:

Արցունքագեղձերը  արտադրում են արցունքային հեղուկ։ Կոպերի թարթման հետևանքով այն հավասարաչափ տարածվում է ակնագնդի մակերևույթին։ Արցունքը խոնավեցնում է ակնագնդի մակերեսը, հեռացնում կողմնակի մասնիկները, տաքացնում աչքը: Նրանում պարունակվող աղի բարձր կոնցենտրացիան ճնշում է, իսկ լիզոցիմ ֆերմենտը՝ վնասազերծում բակտերիաներին:

3) Ներզատական գեղձերը չունեն ծորաններ, արյան կամ ավշի մեջ ներզատում են հորմոններ, որոնք օժտված են հեռադիր ազդեցությամբ ու կենսաբանական բարձր ակտիվությամբ։
Ներզատական գեղձերից են մակուղեղը, ուրցագեղձը, մակերիկամները, վահանագեղձը և այլն:

Օրինակ.

Ուրցագեղձը ներզատիչ գեղձ է, որը գտնվում է կրծքավանդակի վերին մասում՝ կրծոսկրի հետևում: Մեծ դեր է խաղում իմուն համակարգի ակտիվության կարգավորման մեջ:

Մակերիկամները գտնվում են որովայնի խոռոչում, երիկամների վերին մասում։ Մակերիկամը բաղկացած է կեղևային և միջուկային շերտերից: Մակերիկամների կեղևային շերտի հորմոնները կարգավորում են օրգանական նյութերի և աղաջրային փոխանակությունը, խոչընդոտում են բորբոքային գործընթացների զարգացումը, մասնակցում են երկրորդային սեռական հատկանիշների ձևավորմանը: Միջուկային շերտի հորմոնը՝ ադրենալինը բարձրացնում է արյան ճնշումը, նեղացնում արյան անոթները, նպաստում է գլիկոգենի քայքայմանը և արյան մեջ գլյուկոզի ավելացմանը: Այն մեծ քանակությամբ արտադրվում է վտանգավոր և սթրեսային իրավիճակներում: Մակերիկամների կեղևի թերգործառույթի արդյունքում առաջանում է բրոնզախտ հիվանդությունը, որի ժամանակ մաշկը դառնում է բրոնզագույն, առաջանում է թուլություն և սրտխառնոց: Կեղևի գերգործառույթի արդյունքում դիտվում է վաղ սեռահասունացում, իսկ մեծահասակների մոտ՝ երկրորդային սեռական հատկանիշների խախտումներ: Միջուկային շերտի գերգործառույթը բերում է սրտի աշխատանքի արագացման, արյան ճնշման բարձրացման և անոթազարկի հաճախացման:

2.Նկարագրել մակուղեղը, վահանաձև, ենթաստամոքսյաին գեղձերը , դրանց արտադրած հորմոնները և ֆունկցիայի խանգարմամ հետևանքով առաջացող հիվանդությունները։

Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման պրոցեսներում։ Հիպոֆիզի կշիռը 0,5−0,6 գրամ է։ Այն բաղկացած է երեք բլթից. առաջնային, միջին և ետին: Նրա առաջնային բլթի արտադրած հորմոնը աճի հորմոնն է: Այդ պատճառով դրա գերֆունկցիան  արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում բերում է հսկայության, իսկ մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացման։ Վերջինիս դեպքում գերաճում են քիթը, շրթունքները, լեզուն, ձեռքերի դաստակները: Այդ բլթի ֆունկցիայի թուլացումը կամ անկումը վաղ տարիքում առաջացնում է թզուկություն: Մյուս բլթերի թերֆունկցիայի դեպքում կարող են զարգանալ մկանային թուլություն, օրգանիզմի դիմադրողականության անկում, նյութափոխանակության խանգարում, ճարպակալում, սեռական ցիկլի ընդհատում, վահանագեղձի, սեռական գեղձերի և մակերիկամների կեղևի ապաճում։

Վահանագեղձը մասնագիտացված ներզատիչ գեղձ է, արտադրում է յոդ պարունակող թիրօքսին հորմոնը, որը մասնակցում է օրգանիզմում նյութերի և էներգիայի փոխանակության կարգավորմանը։ Հասուն մարդու ամենամեծ ներզատիչ գեղձն է։ Գտնվում է պարանոցային հատվածում՝ վահանաճառի առջևում: Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիան ընկճում է նյութափոխանակությունը, առաջ է բերում գաճաճություն հիվանդությունը, որի արդյունքում, ի տարբերություն թզուկության, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն: Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ: Գերֆունկցիայի արդյունքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ախտանիշներն են գերգրգռված վիճակը, սրտի աշխատանքի արագացումը, ջերմաստիճանի բարձրացումը, մարմնի զանգվածի անկումը և դուրս պրծած աչքերը: Հայաստանում սննդի և ջրի մեջ դիտվում է յոդի պակաս, ինչը բերում է տեղային խպիպ հիվանդությանը (զոբ), որը կանխելու համար օգտագործվում է յոդացված կերակրի աղ:

Ենթաստամոքսային գեղձը խառը գեղձ է, որը գտնվում է ստամոքսի տակ՝ նրանից դեպի ձախ։ Ենթաստամոքսային գեղձը բաժանվում է հետևյալ մասերի՝ գլխիկ, մարմին  և պոչ: Նրա ներզատական մասը ներկայացված է բջիջների կղզյակներով, որոնց մի խումբը արտադրում է ինսուլին հորմոնը, իսկ մյուս խումբը՝ գլյուկագոն: Ինսուլինը իջեցնում է գլյուկոզի պարունակությունը արյան մեջ, իսկ գլյուկագոնը ունի հակառակ ազդեցությունը: Ինսուլինի պակասի դեպքում զարգանում է շաքարախտ հիվանդությունը: Հիվանդները մշտապես պետք է հետևեն սննդակարգին,ստուգեն արյան մեջ շաքարի քանակությունը:

3. Թվարկել հյուսվածքների տփսակները, նկարագրել շարակցական և մկանային հյուսվածքները։

Բջիջների այն խումբը, որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք:
Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Տարբերում են հարթ, գեղձային և թարթչավոր էպիթելային հյուսվածքի տարատեսակներ։

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։

Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից և միջբջջային նյութից։

Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։

Օրգանը մարմնի այն մասն է, որն օրգանիզմում զբաղեցնում է որոշակի տեղ, ունի որոշակի ձև, կառուցվածք և կատարում է որոշակի ֆունկցիա։ Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն (18.09-22.09)

Օրգանիզմի կենսական գործառությունների կարգավորման եղանակներ: Գեղձեր, տեսակները, ֆունկցիաները:

Լրացուցիչ աշխատանք:

Նկարագրեք որևէ գեղձի ֆուկցիայի խանգարման հետևանքով առաջացած հիվանդություն, եթե ունեք բժիշկ բարեկամ , վերցրեք հարցազրույց որևէ գեղձի ֆունկցիոնալ խանգարման հետևանքով առաջացած հիվանդության վերաբերյալ և պատրաստեք ուսումնական նյութ:

Posted in Կենսաբանություն 8

Բջջի մասին հետաքրքիր տեղեկություն

Բջիջ

Այսօր խելահեղ չէ մտածել, որ կենդանիների, բույսերի և մանրէների նման օրգանիզմները, օրինակ, բաղկացած են համարժեք հիմնական միավորներից, ինչպիսիք են բջիջները, բայց հարյուրավոր տարիներ առաջ այդ գաղափարները մի քիչ հեռատես էին թվում:

Բույսի տերևների, երկկենցաղի մաշկի, կաթնասունի կամ մանրէների գաղութի մանրադիտակի պարզ դիտարկման միջոցով կարելի է արագորեն պնդել, որ դրանք բոլորը կազմված են հիմնական կազմակերպությունից ՝ նմանատիպ կազմակերպությամբ և կազմով բջջից: