Posted in Հայոց լեզու 8

Ուրիշի ուղղակի և անուղղակի խոսք

Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակիՈւղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:
Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»: 
Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։

Ունի 3 տեսակի կետադրություն՝

1) Նոր տողից, մեծատառ, գծիկով

2) Չակերտների մեջ

3) Բութով

Ուղղակի խոսքը գրվում է նոր տողից մեծատառ, գծիկով, եթե ասվել է բարձրաձայն, ունի զրուցակից, ակնկալվում է պատասխան:

Օրինակ՝
—Դու ինձնից լավ գիտես այդ ամենը,-անտարբեր ասաց աղջիկը:

— Ձեր մթերքի պիտանելիության ժամկետն անցել է , -զայրույթով ասաց հաճախորդը:

Մեջբերված խոսքը գրվում է չակերտներում , եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:

Օրինակ՝
Տերյանն ասում է .«Երաժշտությունը կյանքից լավ է, դա օրհնյալ արվեստ է»:

Եթե մեջբերված խոսքը կարճ է, արտահայտված է մեկ-երկու բառով, տրոհվում է բութով:

Օրինակ՝
Ասացիր՝ կգամ: Գոռաց՝ բավական է:

Ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ժամանակ կատարվում են հետևյալ փոփոխությունները.

1․ Հեղինակի խոսքը դառնում է նախադաս, իսկ մեջբերված խոսքը շաղկապով կապվում է գերադաս նախադասությանը:
-Ես շատ արագ եմ վազում,-ասաց Արան
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում:

2․ Հարցական նախադասության դեպքում ավելանում է «թե» շաղկապը, իսկ մնացած դեպքերում՝ «որ»:
— Դու ինչու՞ ես ամեն անգամ հակաճառում,- հարցնում է մայրը աղջկան:
Մայրը աղջկան հարցնում է, թե ինչու է նա ամեն անգամ հակաճառում:

3․ Դուրս են ընկնում ձայնարկությունները և վերաբերականները:
Օրինակ` -Վա՜յ , մայրիկ  ջան, ես  քեզ  կարոտել  եմ,- ասաց  աղջիկը:
Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:

4․ Կոչականը հեղինակի խոսքում դառնում է խնդիր։

Օրինակ`-Արա՛մ, մենք այսօր մասնակցելու ենք ծառատունկին,- ասաց Մանեն:

Մանեն ասաց Արամին, որ իրենք այսօր մասնակցելու են ծառատունկին:

5․Եթե ուղղակի խոսքի մեջ հեղինակի խոսքում գործողություն կատարողները երրորդ դեմքով դրված անձեր են, ապա ուղղակի խոսքի մեջ եղած ես, իմ, ինձ, ինձնից, ինձնով (մենք, մեր, մեզնից, մեզնով) ձևերին դերանուներին կամ փոխարինում են երրորդ դեմքի ինքը, իր, իրենից, իրենով դերանուները, իսկ դու, դուք դերանուններին փոխարինում են երրորդ դեմքի նա, նրանք դերանունները:

Առաջադրանքներ:

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

 Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:

-Ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ,- ասում է մի մարդ:

Ընկերները ծաղրում են  նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի:

Ընկերները ծաղրում են նրան ու ասում. «խոսքդ գործով ապացուցիր»:

Մարդն ասում է, որ  ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

-Ես անպայման կխմեմ, եթե ընկերներս Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ես չեմ խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմեմ,- ասում է մարդը:

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում. «իմ ձին գողացել են»:

Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չեն գողանա:

Իշխանը նրա վրա բարկանում է և ասում. «Եթե չքնեիր, ձին չէին գողանա»:

Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:

-Եթե ես իմանայի, որ երկրի տերը քնած է, արթուն կմնայի,- ասում է խելոք մարդը:

377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,       տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան    նկատում են:
— Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:

Գողերը հարցնում են, թե ուր է նա իրենց հետ գնում:

— Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել       տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

Միամիտ ձևանալով տանտերն ասում է, թե ինքն ինչ անի, իր տունը հավաքել տանում են, ինքն ինչու մնա:

378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
— Մի տարի ձիով հասա Արաքսին. ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:

Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է, որ մի տարի ձիով հասավ Արաքսին, ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:

Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
— Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:

Նրանք մեղադրում են, թե ձին կարող է Արաքսի նման գետի վրայով թռչել:

— Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:

Մարդն ասում է, որ ձին իրենը չէր, իշխանինն էր:

— Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

Զորապետները հետ են քաշվում ասելով, որ իշխանի ձին կարող էր:

Անուղղակի խոսքերն վերածեք ուղղակիի:

Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:

-Մայրիկ, ես  քեզ  կարոտել  եմ,- ասաց  աղջիկը:

Նա  ասաց  հորը,  որ  ինքը  տանը  կմնա  մինչև  նա  աշխատանքից  գա:

-Հայրիկ, ես տանը կմնամ մինչև դու աշխատանքից գաս,- ասաց նա:

Սմբատը  հարցրեց  իր  հյուրին,  թե  նա  երբ  է  վերադարձել  և  ինչ  պիտի  անի ինքը`  նրան  օգնելու համար:

-Ե՞րբ ես վերադարձել,- Սմբատը հարցրեց հյուրին, -ի՞նչ պիտի անեմ` քեզ օգնելու համար:

Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է, որ ցավով իմացավ նրա նամակից, որ  իրեն հնարավորություն չեն տալու տեսնելու իր գրքի երրորդ սրբագրությունը :

Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է. «ցավով իմացա քո նամակից, որ ինձ հնարավորություն չեն տալու տեսնել իմ գրքի երրորդ սրբագրությունը:

Մարտիրոս Սարյանը հիշում է, որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը:

Անընդհատ մտորում էր, թե ինչու  է ինքն այդ աստիճան ձախողակ:

Աղջիկը մտածում էր, որ դա իր համար խիստ վիրավորական կլինի:

Շարունակ երազում էր, թե ինչ կլիներ, եթե թողնեին` իր հարցերն ինքը լուծեր:

317. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում,- գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:
«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:

318. Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ` հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ:
օրինակ`
Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:
Լայբնից:
ա) Լայբնիցը գրել է . 
«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»: բ)«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,- Լայբնիցը գրել է :
գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:
Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով: Դեմոկրիտ
Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է: Պլատոն:
Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Ջոն Լոկ
Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է:
Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել: Էնշտեյն:
319. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր:
Օրինակ`

Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :— Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը  միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:
Թագավորն ասաց, որ իրեն  բոլոր աստղերն են ենթարկվում:
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է  գնել նոր հայտնաբերած աստղերը:
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նորհայտնաբերած աստղերը:
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց  կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:

322. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր:
Արագիլին հարցրին.
-Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց.
-Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.
 Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.

Ես քեզնից չեմ վախենում, է˜,  որովհետև դու ինձնից  ուժեղ չես:

Posted in Երկրաչափություն 8

Պյութագորասի թեորեմը

Ըստ գծագրերի տվյալների որոշել անհայտները․

1) x²=3²+3²=18

x=√18

2) x²=10²-6²=64

x=√64=8

3) 2x²=6²=36

x²=36:2=18

x=√18

4) x²=10²-8²=36

x=√36=6

S∆=6·8/2=24

5) 12:2=6

x²=6²+10²=136

x=√136

Posted in Հայոց լեզու 8

Գործնական աշխատանք

1. Փակագծում  տրված գոյականները գրի´ր  եզակի կամ հոգնակի ձևով:

Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերր) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ  է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով  են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթր, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին, կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

2. Նախադասություններն  ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհհտև ….

Սարսափելի  փոթորկից  նավը շուռ կգար, եթե ….

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն մեծերն աշխատանքի էին գնացել:

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ …

Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ ….

Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ վազվզեր և ուրախանար:

3. Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով:

Տղան համարձակ աոաջ եկավ: Օրերն ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչունները: Ոստիկաններն այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցները դատարկ են: Հավանաբար մարդիկ քնած էին:

Posted in Գրականություն 8

Ռ. Ագուտագավա «Գորտը»

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին շաքարեղեգի եւ որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերեւում` ամառային կապույտ երկինքն է, եւ այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջեւ կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերեւներից մեկի վրա տեղավորված եւ իրեն համալսարանական պրոֆեսոր երեւակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը եւ ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, եւ այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը եւ քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետեւաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, եւ սեւ աչքերը փայկտացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերեւի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արեւը: Հետեւաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, եւ ջուրը, եւ խոտը, եւ ծառերը, եւ միջատները, եւ երկիրը, եւ երկինքը, եւ արեւը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով եւ մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, եւ պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին եւ թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռեւս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, եւ խոտը, եւ ծառերը, եւ միջատները, եւ երկիրը, եւ երկինքը, եւ արեւը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Առաջադրանքներ:
1. Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

Շաքարեղեգ- արևադարձային կոճղարմատով շաքարատու բույս, որ պատկանում Է հացազգիների ընտանիքին

Անձանձիր- առանց ձանձրույթի, անձանձրույթ

2․Պատմվածքը այն մարդկանց մասին է, ովքեր.

  • գնահատում են աշխարհն իր բոլոր գեղեցկություններով
  • տարված բնության գեղեցկությամբ, չեն նկատում վտանգը
  • եսակենտրոն են և մտածում են, որ աշխարհն իրենց շուրջ է պտտվում
  • վստահում են Տիրոջը և համարում են, որ ամեն ինչ Աստծու կամքով է:

Ընտրությունը հիմնավորե՛ք:

3․ Ինչո՞ւ է անհրաժեշտ օձի դերը ստեղծագործության մեջ: Պատասխանը հիմնավորե՛ք::

Posted in Պատմություն 8

Պատմություն

Տալ հասկացությունների բացատրությունները

Ազգային սահմանադրություն

Ամիրայական դաս

Էսնաֆություն

Թեմական դպրոց

Կայսրընտիր

Կովկասի փոխարքայություն

Հայկական կորպուս

Հայկական հարց

Մահտեսի

Մելիք

Մուհաջիր

Պանթյուրքիզմ

Պանիսլամիզմ

Սղնաշ

Ֆիդայի

Ջիհադ

«Պոլոժենիե»

Posted in Պատմություն 8

Պատմություն մայիսի 5-15

Առաջադրանք 1

Առաջադրանք 1

Հայոց պատմություն , Էջ 183-184, կատարել 10-13-րդ առաջադրանքները /գրավոր/

  1. 1917 թվականին, ընթացող համաշխարհային կռվի պայմաններում Ռուսաստանում տեղի ունեցան երկու հեղափոխություններ, որոնք արմատապես փոխեցին նրա զարգացման ուղին: Դրանք մեծ ազդեցություն ունեցան նաև նախկին կայսրության ազգային երկրամասերի ժողովուրդների պատմական ընթացքի վրա:
  • Ցարիզմի տապալումից հետո ի՞նչ փոփոխություններ եղան Ռուսաստանի կենտրոնում և Անդրկովկասում:

Ցարիզմի անկումից հետո էական փոփոխություններ տեղի ունեցան Ռուսաստանի կենտրոնում և Անդրկովկասում։ Փետրվարյան և Հոկտեմբերյան հեղափոխությունների արդյունքում ստեղծվեց նոր քաղաքական համակարգ`

1) Հանրապետության ներդրում. Ցարական վարչակարգը տապալվեց և փոխարինվեց հանրապետությունով, ինչը նշանակում էր Ռուսաստանում միապետության ավարտը։
2) Ժամանակավոր կառավարության ստեղծում. Փետրվարյան հեղափոխությունից հետո ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը փորձեց բարեփոխումներ իրականացնել և անցում կատարել դեպի ժողովրդավարություն։
3) Բոլշևիկները հռչակեցին Սովետների իշխանությունը. Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո բոլշևիկները գրավեցին իշխանությունը՝ հիմնելով Սովետները (խորհրդային համակարգ), ինչը հանգեցրեց բոլշևիկյան (կոմունիստական) ռեժիմի հաստատմանը։

  • Փաստերով ցո՛ւյց տվեք, որ հայ ազգային-քաղաքական կյանքը վերելք ապրեց 1917 թվականին: Ազգային ի՞նչ նոր մարմիններ ստեղծվեցին:

1917 թվականին հայ ազգային-քաղաքական կյանքը իսկապես վերելք էր ապրում։ Ստեղծվեցին մի քանի նոր ազգային իշխանություններ`

1) Անդրկովկասի ազգային խորհուրդ. 1917 թվականի մայիսին Թիֆլիսում գումարվեց Անդրկովկասի ազգային կոնգրեսը, որի ժամանակ ստեղծվեց Անդրկովկասի Ազգային խորհուրդը, որը միավորում էր հայերին, վրացիներին և ադրբեջանցիներին։ Այս խորհուրդը սկսեց ներկայացնել հայ ժողովրդի շահերը Անդրկովկասում։
2) Անդրկովկասի Դեմոկրատական Դաշնային Հանրապետության կառավարությունը. Անդրկովկասի Ազգային խորհրդի ձևավորումից հետո ստեղծվեց Անդրկովկասի Դեմոկրատական Դաշնային Հանրապետության (ԱԴԴՀ) կառավարությունը՝ հայ քաղաքական գործիչ Նարիման Նարիմանովի գլխավորությամբ։ Այս կառավարությունը դարձավ Անդրկովկասի պատմության մեջ առաջին լիովին դեմոկրատական իշխանությունը։

  1. Խորհրդային Ռուսաստանը, Քառյակ միության երկրների հետ առանձին հաշտություն կնքելով, դուրս եկավ Առաջին աշխարհամարտից: Այդ ճանապարհին նա զոհաբերեց հայության պատմական իրավունքները, և Հայաստանի մեծ մասը կրկին հայտնվեց թուրքական տերության կազմում: Վերսկսվեց պատերազմը Կովկասյան ճակատում, որն ի վերջո վերածվեց հայ թուրքական բախման:
  • Ո՞ր պայմանագրով բոլշևիկյան իշխանությունը դուրս եկավ պատերազմից։ Ներկայացրեք Կովկասյան ճակատում ձևավորված հայկական զորամիավո րումները, հրամանատարներին:

Կովկասյան ռազմաճակատում հայկական զորամիավորումներ են կազմակերպվել Դրանիկյանի, Թովմաս Նազարյանի, Անտոն Իվանով-Հովսեփյանի, Լազար Սարիբեկյանի, Անդրանիկ Օզանյանի և այլք հրամանատարներով։ Նրանք առանցքային դեր են խաղացել հայկական հողերը թուրքական ագրեսիայից պաշտպանելու գործում։

  • Իրականում ո՞ւմ միջև էր ընթանում պատերազմը Կովկասյան ճակատում 1918 թ. ապրիլ–մայիս ամիսներին։ Թվարկե՛ք հայ ժողովրդի Մայիսյան հե- րոսամարտերը, աչքի ընկած ղեկավարներին և զորականներին: Վերհանե՛ք Մայիսյան փառահեղ հաղթանակների պատմական նշանակությունը։

1918-ին Կովկասյան ռազմաճակատում պատերազմը ծավալվեց հայկական ազգային ուժերի և թուրքական զորքերի միջև։ Մայիսյան մարտերը պատմական նշանակություն ունեցան, քանի որ հայ մարտիկները կարողացան հաջողությամբ հետ մղել թուրքական հարձակումները և պաշտպանել իրենց հողերը։ Այս շրջանի կարկառուն գործիչներից ու մարտիկներից էին Անդրանիկ Օզանյանը, Դրանիկյանը, Սարիբեկյանը և այլք, որոնց սխրագործությունները դարձան հայ ժողովրդի դիմադրության ու սխրանքի խորհրդանիշը։

  • Խմբային կամ անհատական աշխատանքով պատրաստեք ելույթ Մայիսյան հերոսամարտերից մեկի վերաբերյալ՝ օգտվելով նաև լրացուցիչ աղբյուրներից ու համացանցի նյութերից:

Մայիսյան հերոսամարտերից մեկի մասին ճառ պատրաստելիս կարող եք օգտվել համացանցից լրացուցիչ աղբյուրներից և նյութերից՝ ելույթը հարստացնելու փաստերով, ականատեսների վկայություններով և այն ժամանակվա իրադարձությունների վերլուծությամբ։ Ելույթում արժե ընդգծել մայիսյան հաղթանակների կարևորությունը անկայունության և հակամարտությունների ժամանակաշրջանում հայ ժողովրդի անկախության և տարածքային ամբողջականության պահպանման համար։

  1. XIX դ. երկրորդ կեսին և XX դ. սկզբին հսկայական զարգացում ապրեց հայկական մշակույթը: Վերելք ապրեց կրթական գործը, հայ գիտնականները քայլում էին ժամանակի գիտական նվաճումներին համահունչ: Գրականության և արվեստի ոլորտները նույնպես զարգանում էին արդիական ուղղությունների և սկզբունքների հիման վրա:
  • Ներկայացրեք հայ ազգային կրթական նշանավոր հաստատությունները: Գիտության ո՞ր ասպարեզներում նվաճումների հասան հայ գիտնականները:

Հայաստանի նշանավոր ազգային կրթական հաստատությունները ներառում են.

1) Երևանի պետական համալսարանը (հիմնադրվել է 1919 թվականին) Հայաստանի առաջատար կրթական հաստատություններից է, որն առաջարկում է կրթություն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ հումանիտար և բնական գիտությունների:
2) Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիա (հիմնադրվել է 1943 թ.) — ֆիզիկայի, կենսաբանության, պատմության և մշակույթի տարբեր ոլորտների գիտական հետազոտությունների կենտրոն։
3) Երևանի արվեստի պետական ինստիտուտ (կրթություն է տալիս երաժշտության, թատրոնի, կինոյի և կերպարվեստի բնագավառներում):

Հայ գիտնականները հաջողությունների են հասել գիտության տարբեր բնագավառներում, այդ թվում՝ մաթեմատիկայի, ֆիզիկայի, քիմիայի, բժշկության, լեզվաբանության, պատմության և հնագիտության մեջ: Նրանց ներդրումը գիտության մեջ գնահատվում է համաշխարհային մասշտաբով։

  • Ձեր կարծիքով հայագիտությունը ինչո՞ւ վերելք ապրեց: Նշե՛ք հայտնի հայագետների: Ի՞նչ նշանավոր հայ պատմաբանների գիտեք:

Հայագիտությունը վերելք ապրեց հայոց պատմության, մշակույթի և լեզվի ուսումնասիրության նկատմամբ հետաքրքրության շնորհիվ։ Հայտնի հայագետներից են Գարեգին Նալբանդյանը, Նիկոլայ Ադոնեցյանը, Մանուել Արժանցյանը և այլք։ Որոշ հայտնի հայ պատմաբաններից են նաև Ռիչարդ Հովանցը, Նինա Գարսիան, Արսեն Հարությունյանը և այլք, ովքեր նշանակալի ավանդ են ներդրել Հայաստանի և հայ ժողովրդի պատմության ուսումնասիրության մեջ:

  • Խմբային կամ անհատական աշխատանքով պատրաստեք ելույթ հայ մշակույթի որևէ ականավոր գործչի մասին՝ օգտվելով նաև լրացուցիչ աղբյուրներից ու համացանցի նյութերից:

Հայ բանաստեղծ և հրապարակախոս Գարեգին Նալբանդյանի ստեղծագործությունները զգալի ազդեցություն են ունեցել հայ գրականության վրա։ Նրա ստեղծագործությունները հաճախ արտացոլում են ազգային և սոցիալական թեմաներ, իսկ նրա ստեղծագործությունները պահանջված և ուսումնասիրված են այսօր:

Առաջադրանք 2

Համաշխարհային պատմություն էջ 158-156, 1-5 հարցերին գրավոր պատասխանել

Դուրս գրել 10 կարևոր իրադարձությունները/ էջ171-172/ , մի քանի նախադասությամբ ներկայացնել 17-19-րդ դարերը ուսումնասիրելով այդ շրջանի ժամանակագրությունը:

Posted in Русский язык 8

Сочинение на тему “Счастье”

Счастье – это теплый луч солнца на лице, улыбка на губах, моменты радости и внутреннего умиротворения. Оно может быть найдено в простых вещах: в общении с близкими, в достижении целей, в природе или даже в моменте покоя. В поисках счастья важно не забывать видеть красоту в мелочах и ценить каждый момент жизни.

Posted in Հանրահաշիվ 8

Ընդհանուր տեսքի քառակուսային հավասարման լուծումը

Լուծեք հավասարումը․

ա)x2 — 6x + 8 = 0

a=1, b=-6, c=8

D=36-32=4

x¹=(6+√D)/2a=8/2=4

x²=(6-√D)/2a=4/2=24

բ)x2 + 20x + 51 = 0

a=1, b=20, c=51

D=400-204=196

x¹=(-20+√196)/2=-6/2=-3

x²=(-20-√196)/2=-34/2=-17

գ)x2 + 2x — 15 = 0

a=1, b=2, c=-15

D=4+60=64

x¹=(-2+√64)/2=6/2=3

x²=(-2-√64)/2=-10/2=-5

դ)x2 — 22x — 23 = 0

a=1, b=-22, c=-23

D=484+92=576

x¹=(22+√576)/2=66/2=33

x²=(22-√576)/2=-2/2=-1

ե)2x2 — 8x — 20 = 0

a=2, b=-8, c=-20

D=64+160=224

x¹=(8+√224)/4

x²=(8-√224)/4

զ)4x2 + 6x + 9 = 0

Լուծում չունի

Լրացուցիչ աշխատանք (տանը).

ա)x2 + 6x + 8 = 0

բ)x2 — 20x + 69 = 0

գ)x2 — 2x — 15 = 0

դ)x2 + 22x + 21 = 0

ե)3x2 — 4x — 4 = 0

զ)4x2 + 12x + 9 = 0

Posted in Ֆիզիկա 8

Դաս 26. (06.05-10.05)

§54. Վառելիքի էներգիան։ Այրման տեսակարար ջերմություն։

1․ Ի՞նչն է Երկրի էներգիայի գլխավոր աղբյուրը:

Երկիր մոլորակի էներգիայի գլխավոր աղբյուրը Արեգակն է:

2. Ի՞նչ է վառելիքը: Վառելիքի ի՞նչ տեսակներ գիտեք:

3. Ի՞նչ է վառելիքի այրման տեսակարար ջերմությունը:

Այն ֆիզիկական մեծությունը, որը ցույց է տալիս, թե ինչ ջերմաքանակ է անջատվում 1 կգ զանգվածով վառելիքի լրիվ այրումից, կոչվում է վառելիքի այրման տեսակարար ջերմություն։

4. Ի՞նչ միավորով է չափվում վառելիքի այրման տեսակարար ջերմությունը միավորների Մ-ում:

1 Ջ/կգ

5. Ի՞նչ է նշանակում «բնական գազի այրման տեսակարար ջերմությունը   4,4 *10⁷ Ջ/կգ է» արտահայտությունը:

Նշանակում է` բնական գազի լրիվ այրումից անջատվում է 4,4·10⁷ Ջ էներգիա:

6. Նավթի այրման տեսակարար ջերմությունը հավասար է 4,4 *10⁷ Ջ/կգ-ի: Ի՞նչ է ցույց տալիս այս թիվը:

Թիվը ցույց է տալիս, թե ինչքան էներգիա է անջատվում նավթի լրիվ այրումից:

7. Ինչպե՞ս են հաշվում վառելիքի այրման ժամանակ անջատված ջերմաքանակը:

Q=qm

8. Ի՞նչ բացասական երևույթներ են առաջանում վառելիքի այրման հետևանքով:

Վառելիքի այրման ժամանակ, բացի ածխաթթու գազից, անջատվում են թունավոր շմոլ գազ և կյանքի համար վտանգավոր այլ գազեր, ինչպես նաև մոխիր և վառելիքային խարամ, որոնք աղտոտում են հողը և ջուրը։

9. Ինչպե՞ս կարելի է նվազեցնել շրջակա միջավայրի աղտոտումը:

Ածխաթթու գազի ավելցուկը մթնոլորտում առաջացնում է այսպես կոչված ջերմոցային երևույթ, որի հետևանքով Երկրի ջերմաստիճանը բարձրանում է: Այս բացասական երևույթների դեմ պայքարելու համար անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ շրջակա միջավայրի պահպանման և վառելիքի անվտանգ օգտագործման նպատակով։

Posted in Հայոց լեզու 8, Գրականություն 8

Ապրիլ ամսվա մայրենիի ամփոփում

Հայոց լեզու

Հայոց լեզու

Կրկնողական առաջադրանք

Գործնական աշխատանք, 5.04

Առաջադրանք գրքից

Անուղղակի խնդիր

Առաջադրանք հայոց լեզվից

Հայոց լեզու

Պարզ և բարդ նախադասություն

Հայոց լեզու

Թեստային աշխատանք

Հայոց լեզու

Կրկնողություն, բայ

Գրականություն

Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը

Կարդում ենք Սահյան

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

Խորխե Բուկայ

Կուզեի լինել: Ռաբին Դրանաթ Թագոր

Եղջերուի մահը: Հովհ. Թումանյան

Թարգմանություններ