Posted in Հայոց լեզու 8

Ուրիշի ուղղակի և անուղղակի խոսք

Մեջբերվող խոսքը լինում է ուղղակի և անուղղակիՈւղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում բառացի, անփոփոխ։ Օրինակ՝ Ավ. Իսահակյանը իր «Հիշատակարանում» գրում է. «Ոչ մի անհատ հասարակաց կարծիքից ազատ չէ. մարդը իր գիտակցությամբ իրեն ենթարկում է հասարակաց կարծիքին»:
Ուղղակի խոսքը կարող է լինել նաև խոսողի մտածածը, ասածը, գրածը և այլն։ Ես պառկած մտածում էի. «Մի՞թե չեմ կարող օգնել իմ հարազատ եղբորը, որն այսօր իմ աջակցության կարիքն է զգում»: 
Անուղղակի է կոչվում այն խոսքը, որը մեջ է բերվում պատմողաբար, այսինքն խոսողը (գրողը) որևէ ուղղակի խոսք շարադրում է՝ պահպանելով միայն նրա բովանդակությունը։

Ունի 3 տեսակի կետադրություն՝

1) Նոր տողից, մեծատառ, գծիկով

2) Չակերտների մեջ

3) Բութով

Ուղղակի խոսքը գրվում է նոր տողից մեծատառ, գծիկով, եթե ասվել է բարձրաձայն, ունի զրուցակից, ակնկալվում է պատասխան:

Օրինակ՝
—Դու ինձնից լավ գիտես այդ ամենը,-անտարբեր ասաց աղջիկը:

— Ձեր մթերքի պիտանելիության ժամկետն անցել է , -զայրույթով ասաց հաճախորդը:

Մեջբերված խոսքը գրվում է չակերտներում , եթե բարձրաձայն չի ասվում, չունի զրուցակից, մտաբերվում է, կարդացվում է, կամ ասվում է ինքն իրեն:

Օրինակ՝
Տերյանն ասում է .«Երաժշտությունը կյանքից լավ է, դա օրհնյալ արվեստ է»:

Եթե մեջբերված խոսքը կարճ է, արտահայտված է մեկ-երկու բառով, տրոհվում է բութով:

Օրինակ՝
Ասացիր՝ կգամ: Գոռաց՝ բավական է:

Ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիի փոխակերպման ժամանակ կատարվում են հետևյալ փոփոխությունները.

1․ Հեղինակի խոսքը դառնում է նախադաս, իսկ մեջբերված խոսքը շաղկապով կապվում է գերադաս նախադասությանը:
-Ես շատ արագ եմ վազում,-ասաց Արան
Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում:

2․ Հարցական նախադասության դեպքում ավելանում է «թե» շաղկապը, իսկ մնացած դեպքերում՝ «որ»:
— Դու ինչու՞ ես ամեն անգամ հակաճառում,- հարցնում է մայրը աղջկան:
Մայրը աղջկան հարցնում է, թե ինչու է նա ամեն անգամ հակաճառում:

3․ Դուրս են ընկնում ձայնարկությունները և վերաբերականները:
Օրինակ` -Վա՜յ , մայրիկ  ջան, ես  քեզ  կարոտել  եմ,- ասաց  աղջիկը:
Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:

4․ Կոչականը հեղինակի խոսքում դառնում է խնդիր։

Օրինակ`-Արա՛մ, մենք այսօր մասնակցելու ենք ծառատունկին,- ասաց Մանեն:

Մանեն ասաց Արամին, որ իրենք այսօր մասնակցելու են ծառատունկին:

5․Եթե ուղղակի խոսքի մեջ հեղինակի խոսքում գործողություն կատարողները երրորդ դեմքով դրված անձեր են, ապա ուղղակի խոսքի մեջ եղած ես, իմ, ինձ, ինձնից, ինձնով (մենք, մեր, մեզնից, մեզնով) ձևերին դերանուներին կամ փոխարինում են երրորդ դեմքի ինքը, իր, իրենից, իրենով դերանուները, իսկ դու, դուք դերանուններին փոխարինում են երրորդ դեմքի նա, նրանք դերանունները:

Առաջադրանքներ:

375. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

 Մի մարդ ասում է, որ ինքը Սևանի ամբողջ ջուրը կխմի:

-Ես Սևանի ամբողջ ջուրը կխմեմ,- ասում է մի մարդ:

Ընկերները ծաղրում են  նրան ու ասում, որ նա թող իր խոսքը գործով ապացուցի:

Ընկերները ծաղրում են նրան ու ասում. «խոսքդ գործով ապացուցիր»:

Մարդն ասում է, որ  ինքը անպայման կխմի, եթե ընկերները Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ինքը չի խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմի:

-Ես անպայման կխմեմ, եթե ընկերներս Սևանից հանեն գետերի բերած ջուրը, չէ՞ որ ես չեմ խոստացել, որ գետերի ջուրն էլ կխմեմ,- ասում է մարդը:

376. Տեքստը փոխադրի՛ր՝ անուղղակի խոսքերն ուղղակի դարձնելով:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում, որ իր ձին գողացել են:

Մի մարդ գնում է իշխանի մոտ ու բողոքում. «իմ ձին գողացել են»:

Իշխանը նրա վրա բարկանում է և ասում,որ եթե չքներ, ձին չեն գողանա:

Իշխանը նրա վրա բարկանում է և ասում. «Եթե չքնեիր, ձին չէին գողանա»:

Խելոք մարդն ասում է, որ եթե ինքն իմանար, որ երկրի տերը քնած է, ինքն  արթուն կմնար:

-Եթե ես իմանայի, որ երկրի տերը քնած է, արթուն կմնայի,- ասում է խելոք մարդը:

377. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

            Մի մարդ արթնանում է, տեսնում՝ գողերն իր ունեցած-չունեցածը հավաքել,       տանում են: Ինքն էլ տանից դուրս է գալիս ու նրանց հետ գնում: Հանկարծ նրան    նկատում են:
— Դու մեզ հետ ո՞ւր ես գալիս, ա՛յ մարդ, — հարցնում են գողերը:

Գողերը հարցնում են, թե ուր է նա իրենց հետ գնում:

— Բա ի՞նչ անեմ, — միամիտ ձևանալով ասում է տանտերը, — տունս հավաքել       տանում եք, ես ինչո՞ւ մնամ:

Միամիտ ձևանալով տանտերն ասում է, թե ինքն ինչ անի, իր տունը հավաքել տանում են, ինքն ինչու մնա:

378. Տեքստը փոխադրի՛ր՝ ուղղակի խոսքերն անուղղակի դարձնելով:

Մի քանի զորապետեր հավաքված գովում էին իրենց ձիերին:
Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է.
— Մի տարի ձիով հասա Արաքսին. ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:

Բոլորին լսելուց հետո մի աղքատ մարդ պատմում է, որ մի տարի ձիով հասավ Արաքսին, ձին թափ առավ ու թռավ մյուս ափը:

Լսողներն այնքան են բարկանում, որ ուզում են ծեծել խեղճ մարդուն:
— Ձին կարո՞ղ է Արաքսի նման գետի վրայով թռչել, — մեղադրում են նրանք:

Նրանք մեղադրում են, թե ձին կարող է Արաքսի նման գետի վրայով թռչել:

— Սպասե՛ք, ձին իմը չէր, է՜, իշխանինն էր, — ասում է մարդը:

Մարդն ասում է, որ ձին իրենը չէր, իշխանինն էր:

— Հա՜, իշխանի ձին կարող էր, — հետ են քաշվում զորապետները:

Զորապետները հետ են քաշվում ասելով, որ իշխանի ձին կարող էր:

Անուղղակի խոսքերն վերածեք ուղղակիի:

Աղջիկը  ասաց  մայրիկին,  որ  ինքը  նրան  կարոտել  է:

-Մայրիկ, ես  քեզ  կարոտել  եմ,- ասաց  աղջիկը:

Նա  ասաց  հորը,  որ  ինքը  տանը  կմնա  մինչև  նա  աշխատանքից  գա:

-Հայրիկ, ես տանը կմնամ մինչև դու աշխատանքից գաս,- ասաց նա:

Սմբատը  հարցրեց  իր  հյուրին,  թե  նա  երբ  է  վերադարձել  և  ինչ  պիտի  անի ինքը`  նրան  օգնելու համար:

-Ե՞րբ ես վերադարձել,- Սմբատը հարցրեց հյուրին, -ի՞նչ պիտի անեմ` քեզ օգնելու համար:

Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է, որ ցավով իմացավ նրա նամակից, որ  իրեն հնարավորություն չեն տալու տեսնելու իր գրքի երրորդ սրբագրությունը :

Խմբագրին ուղղված երկտողում բանաստեղծը գրում է. «ցավով իմացա քո նամակից, որ ինձ հնարավորություն չեն տալու տեսնել իմ գրքի երրորդ սրբագրությունը:

Մարտիրոս Սարյանը հիշում է, որ դեռ սովորելու տարիներին ամրապնդվեց իր այն համոզմունքը , որ յուրաքանչյուր մարդ պետք է ձգտի դառնալ իր ժողովրդի արժանավոր զավակը:

Անընդհատ մտորում էր, թե ինչու  է ինքն այդ աստիճան ձախողակ:

Աղջիկը մտածում էր, որ դա իր համար խիստ վիրավորական կլինի:

Շարունակ երազում էր, թե ինչ կլիներ, եթե թողնեին` իր հարցերն ինքը լուծեր:

317. Ընդգծված նախադասությունը (հեղինակի խոսքը) գրի՛ր:
ա) ուրիշի ուղղակի խոսքից առաջ,
բ) ուրիշի ուղղակի խոսքից հետո:
«Ես զգում էի,- պատմում է վեպի հերոսը,- թե ինչպես են սուզանավի պատուհանները, ջրի ճնշմանը ենթարկվելով, ներս հրվում»:
«Նավապետը մեղավոր է ճանաչվում,- գրված էր դատական արձանագրության մեջ,- քանի որ ճանապարհը զիջելու ոչ մի հրաման չի տրվել»:
«Եթե մարմինը լույսը չի կլանում, չի անդրադարձնում և չի բեկում,- գրված է գրքում,- ինքնըստինքյան անտեսանելի է»:

318. Տրված ասույթները հեղինակի խոսքով նախադասություններ դարձրո՛ւ` հեղինակի խոսքը գրելով ուղղակի խոսքից առաջ, հետո և դրա մեջ:
օրինակ`
Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը:
Լայբնից:
ա) Լայբնիցը գրել է . 
«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»: բ)«Յուրաքանչյուր ճշմարտություն պիտի ունենա իր հաստատումը»,- Լայբնիցը գրել է :
գ) «Յուրաքանչյուր ճշմարտություն ,- գրել է Լայբնիցը,- պիտի ունենա իր հաստատումը»:
Նետը շարժվում է աղեղալարի հաղորդած ուժով, իսկ ճշմարտությունը՝ գիտելիքով: Դեմոկրիտ
Իրերի աշխարհը անվերջ կազմավորման և քայքայման աշխարհ է: Պլատոն:
Բոլոր անհրաժեշտ գիտելիքները կարող ենք ստանալ ուսումնասիրելով արտաքին աշխարհի առարկաներն ու երևույթները: Ջոն Լոկ
Ամենագեղեցիկ ու ամենախոր հույզը գաղտնիքի իմացումն է:
Ում օտար է այդ հույզը, ով կորցրել է զարմանալու ունակությունը, նրան կարելի մեռած համարել: Էնշտեյն:
319. Անուղղակի խոսքերը դարձրո՛ւ ուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՛ս փոխեցիր:
Օրինակ`

Արան ասաց, որ ինքը շատ արագ է վազում :— Ես շատ արագ եմ վազում,-Արան ասաց: (Որ շաղկապը դուրս եկավ, ինքը դարձավ՝ ես, վազում է դարձավ՝ վազում եմ):
Փոքրիկ իշխանն ասում էր, որ ինքը  միշտ ուզում է իմանալ, թե ինչո՛ւ են փայլում աստղերը:
Թագավորն ասաց, որ իրեն  բոլոր աստղերն են ենթարկվում:
Ճանապարհորդը պատմում էր, որ ինքը կարող է  գնել նոր հայտնաբերած աստղերը:
Գործարար մարդը պնդում էր, որ ինքը կարող է գնել նորհայտնաբերած աստղերը:
Աշխարհագրագետը հարցնում էր, թե նորահայտ մոլորակի վրա օվկիանոս կա՞ արդյոք:
Գայլը տեսավ, որ հովիվներն իրենց վրանում գառան միս են ուտում ու նախատեց, թե ի՛նչ հարայրհրոց  կբարձրացնեին, եթե միս ուտողն ինքն լիներ:

322. Ուրիշի ուղղակի խոսքերը դարձրո՛ւ անուղղակի և գրի՛ր, թե ընդգծված բառերից յուրաքանչյուրն ինչպե՞ս փոխեցիր:
Արագիլին հարցրին.
-Իմաստո՛ւն հավք, ինչո՞ւ ես անվերջ մի ոտի վրա կանգնում:
Գարնանը մոծակը դուրս եկավ ուղտի ականջից, ուղղեց թևիկներն ու տզզաց.
-Շնորհակալ եմ հյուրընկալության համար, բարեկա՛մ, մնաս բարով, ես գնում եմ:
Ուղտը վիզը ծռեց, մի կերպ տեսավ իր հետ խոսող մոծակին ու ասաց.
 Դու ո՞վ ես, քեզ չեմ ճանաչում:
Մոծակը թռավ առյուծի մոտ ու ձայն տվեց.

Ես քեզնից չեմ վախենում, է˜,  որովհետև դու ինձնից  ուժեղ չես:

Posted in Հայոց լեզու 8

Գործնական աշխատանք

1. Փակագծում  տրված գոյականները գրի´ր  եզակի կամ հոգնակի ձևով:

Երբ (շոգ, շոգեր) է լինում, (փիղը, փղերր) կնճիթով վերից վար ջրում է իրեն, հետո էլ ավազ  է ցանում վրան, իբրև սրբիչ: (Փիղը, փղերը) հոտերով  են շրջում: Նրանց առաջնորդում է ծեր ու իմաստուն (փիղը, փղերը): Հոտոտելիս (նա, նրանք) բարձրացնում են կնճիթները: Իսկ հենց որ (կնճիթր, կնճիթները) թշնամու հոտ են առնում, նրանց (տերն, տերերն) անաղմուկ հեռանում, ասես գետնի տակն են անցնում: Այդ վիթխարի, ուժեղ (կենդանին, կենդանիները) ոչ մի թշնամի չունի, բացի մարդուց:

2. Նախադասություններն  ավարտի´ր:

Աքլորներն իրար բզկտում էին, որովհհտև ….

Սարսափելի  փոթորկից  նավը շուռ կգար, եթե ….

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, ուրեմն մեծերն աշխատանքի էին գնացել:

Փողոցում երեխաներից բացի մարդ չկար, իսկ …

Քանդակագործը գիշեր ու զօր աշխատում էր, երբ ….

Լավ եղանակին այնտեղ էի տանում շնիկիս, որ վազվզեր և ուրախանար:

3. Փակագծում տրված գոյականները գրի´ր եզակի կամ հոգնակի ձևով:

Տղան համարձակ աոաջ եկավ: Օրերն ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ թռչունները: Ոստիկաններն այդ տանը մի իսկական գա­զանանոց հայտնաբերեցին: Մարդիկ կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ ձև կա: Այդ լճի ջուրը երբեք չի սաոչում: Մաքուր, անձրևից դեռ թաց փողոցները դատարկ են: Հավանաբար մարդիկ քնած էին:

Posted in Հայոց լեզու 8, Գրականություն 8

Ապրիլ ամսվա մայրենիի ամփոփում

Հայոց լեզու

Հայոց լեզու

Կրկնողական առաջադրանք

Գործնական աշխատանք, 5.04

Առաջադրանք գրքից

Անուղղակի խնդիր

Առաջադրանք հայոց լեզվից

Հայոց լեզու

Պարզ և բարդ նախադասություն

Հայոց լեզու

Թեստային աշխատանք

Հայոց լեզու

Կրկնողություն, բայ

Գրականություն

Գրիգոր Զոհրապ, «Զաբուղոն» նովելը

Կարդում ենք Սահյան

Էդմոնդո դե Ամիչիս. Գրագիր Ջուլիոն

Խորխե Բուկայ

Կուզեի լինել: Ռաբին Դրանաթ Թագոր

Եղջերուի մահը: Հովհ. Թումանյան

Թարգմանություններ

Posted in Հայոց լեզու 8

Կրկնողություն, բայ

1.Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը։

ա) Երեխան երկար լաց (լինելիս, լինելուց) շնչակտուր եղավ և նվաղեց։

բ) Ցանկապատի վրայով (թռչելիս, թռնելիս) տղան ոլորեց ոտքը և ստիպված էր մի քանի օր անցկացնել անկողնում պառկած:
գ) Պարտադիր չէ՝ շշուկով խոսեք. երեխան քնած (չի, չէ):

դ) Դավադիր գնդակը թիկունքից էր (դիպել, դիպչել) նրան ու տեղնուտեղը սպանել:
ե) Այգում (զբոսնելիս, զբոսնելուց) անսպասելիորեն գտա մի քանի օր շարունակ ինձ չարչարող խնդրի լուծման ուղին

2. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Տնօրենն ավելացրեց, որ ինքը բոլորովին էլ դեմ (չէ, չի) այդ առաջարկությանը։
բ) Արդեն երեք հեքիաթ եմ պատմել, բայց երեխան դեռ քնած (չի, չէ):
գ) Բայց նա երբեք էլ կողմ (չէ, չի) եղել մեր՝ արտասահման մեկնելուն։
դ) Ես համոզվեցի, որ այդ երիտասարդը մարդ (չի, չէ) և երբեք էլ մարդ չի դառնա։

3. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք ճիշտը.

ա) Մանկամարդ աղջիկը, մոմակալը ձեռքին, միջանցքով քայլում էր շատ զգույշ, որ մոմը (չհանգեր, չհանգչեր) օդի հանդիպակաց հոսանքից։
բ) Երազում ես հաճախ (թռնում, թռչում) եմ, և դա գերագույն հաճույք է:
գ) Ճակատդ հարվածից կարմրել է, և եթե սառը թրջոց չդնես, (կուռչի, կուռի)։
դ) Հալածյալը (թռչեց, թռավ) ջրով լի խրամատի վրայով և կարողացավ խուսափել հետապնդողներից։
ե) Ոչ ոք երբևէ չի (փախչել, փախել) իր ճակատագրից, որքան էլ հեռու է եղել սնահավատությունից։

զ) Ծնողների անուշադրության պատճառով երեխան մտավ առվակը և (թռչեց, թրջեց) կոշիկներն ու գուլպաները:
է) Վիրավոր զինվորն ընկերոջը խնդրում էր իրեն (թողնել, թողել) և վերադառնալ խրամատ, բայց ընկերը ամեն կերպ ջանում էր վիրավորին օգնել:

4. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծեք ճիշտը.

ա) Քիմիական այդ նյութը (գործածվում է, գործ է ածվում) տարատեսակ օծանելիքներ պատրաստելու համար:
բ) Հարգելիս, (վեր մի՛ կաց, մի՛ վեր կաց). մենք նստած կզրուցենք:

գ) Սարեր ու ձորեր, իմ վիշտը (լացեք, լացեցեք), այս աշխարհում ինձ մխիթարող չունեմ:
դ) Գնա, քեզ հարմար ու քեզ արժանի տեղ գտիր, քեզ այս տունն այլևս (թողող, թողնող) չկա։
ե) Կրթությամբ լինելով բանասեր՝ Սուրենը անցավ վերապատրաստման դասընթաց և (դարձավ, դառավ) հաշվապահ:
զ) Կարենը դեռ դպրոցական տարիքից իր վերնաշապիկն ու գուլպաներն ինքն է (լվանում, լվում)։
է) Մենք այդ տղաներին մի քանի համապատասխան խոսք (ասեցինք, ասացինք), ու նրանք հասկացան, թե ում հետ գործ ունեն:
ը) Պետավտոտեսչության նոր որոշման համաձայն՝ (մգացված, մգեցված) ապակիներով ավտոմեքենաների երթևեկն արգելվում է:
թ) Հարգելի՛ ուղևորներ, երթուղայինների վարորդներին (մի՛ թույլ տվեք, թույլ մի՛ տվեք) մեքենայում ծխել և վնաս տալ ձեր առողջությանը։
ժ) Հեռավոր երկրներից հում մսեղեն հնարավոր է ներմուծել միայն (սառացված, սառեցված) վիճակում:
ժա) Վերջին անգամ բաժակները (լցրինք, լցրեցինք), բայց չգիտես ինչու ոչ ոք այլևս չէր ուզում ո՛չ բաժակաճառ ասել, ո՛չ խմել։
ժբ) Ա՛յ հոգուդ մեռնեմ, ինչու չես (թողում, թողնում)՝ այդ անպատկառին մի երկու լավ խոսք ասեմ, որ իմանա՝ ում հետ ինչպես պետք է խոսել։

Posted in Հայոց լեզու 8

Հայոց լեզու

  1. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) չեն անշարժացել, շատացող, բարձրացա, վարձած

2) եկած, չեմ մոռանա, արածում է, պիտի գնայիր

3) տված, հասա, կկայունանա, խաղացած

4) դարձող, լեռնանում են, ժպտում եմ, դիմացել է

2. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) դարձե՛ք, ելա, կջանամ, մի՛ տուր

2) մոռացել եմ, պիտի կարդայինք, ցնծաց, կտոկան

3) կերանք, հոգացող, բարձրացավ, տալիս է

4) պիտի խաղա, ցնցեց, ջանում է, ցոլցլաց

3. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ա խոնարհման:

1) մի՛ եկ, հասկացել եմ, զայրացել է, տվեց

2) ասաց, տո՛ւր, դարձի՛ր, դողաց

3) պիտի հուսանք, թողել եմ, գալիս է, վշշում է

4) եղա, հավատալ, խոսող, զղջում է

4. Ո՞ր շարքի բոլոր բայերն են ե խոնարհման:

1) չեն շարժվում, շատանում է, հիշեցի, պարում է

2) հեռացել են, շտապեցի, գովերգեցին, պիտի խոսեիր

3) փակցրած, եղավ, կերանք, վառված

4) վազեց, պատկերելու էր, գոհացի՛ր, կդիմադրի

5. Ո՞ր շարքում  բայի սխալ կազմություն կա:

1) թռչելիս, կարոտած, դիպչող, մոտեցած

2) նստեցնել, սառչած, ուրախացող, խմեցնել

3) փախչելիս, սառչող, կպած, աշխատեցնել

4) փրկված, շփոթեցնել, կառչող, խոսող

6. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Արշակը փորձել էր Զինայի հետ փախչել արտասահման, բայց ոստիկանությունը նրան բռնել էր և տեղեկացրել Սմբատին:

2) Սարի լանջին բուսած մանուշակները բացել էին աչիկները և ժպտում էին արևին:

3) Բժիշկը պատվիրել էր օրը երկու անգամ դեղ կաթացնել հիվանդի աչքերի մեջ:

4) Գարնանային արևը հալեցրել էր ձյունը, ու վարարած գետերը դուրս էին եկել իրենց ափերից:

7. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ  ձև կա:

1) Երբ փորձում էի նրան հիշեցնել տված խոստումները, չլսելու էր տալիս:

2) Դաշտի խաղաղության մեջ քնքշորեն բուրացող ծաղիկները մի պահ մեղմեցին նրա հոգու ցավը:

3) Անծայրածիր հեռուներում աստիճանաբար մգացող լեռների սուր կատարները ահարկու տպավորություն էին թողնում:

4) Կարդալիս հանկարծ զգում էի, որ կտրվել եմ իրականությունից ու դարձել գրքի հերոսների ուղեկիցը

8. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Երկրաշարժից տուժած մարդկանց օգնության ձեռք մեկնեց ողջ աշխարհը:

2) Խանութի բացման օրը բոլոր հյուրերին նվիրեցին խոնավեցնող քսուքներ:

3) Կապտավուն նժույգ հեծած ձիավորը ընթանում էր լարված և ուշադիր:

4) Շատ կարդալուց աչքի լույսը պակասել էր, ու ջահել օրերի նման այլևս մի քանի օրում մի գիրք չէր կարողանում ավարտել:

9. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ ձև կա:

1) Անձրևի կաթած տեղը մի մեծ խոռոչ էր բացվել:

2) Մթության մեջ խարխափելով` փոքրիկներն առաջ էին շարժվում ու հանկարծ իրար կպնելիս սարսափած ճչում էին ու կծկվում:

3)Երեխայի համար գնեցինք հեքիաթներ պատմող մի տիկնիկ և խոսող շնիկ:

4) Ես ամեն կերպ փորձում էի զգույշ դիպչել նրա վերքին, որպեսզի ցավ չպատճառեի:

10. Ո՞ր նախադասության մեջ բայի գործածության սխալ ձև կա:

1) Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար:

2) Որևէ բան մտածելիս նա սովորաբար ձեռքը դնում է ճակատին:

3) Քայլելուց դիմացդ էլ չես նայում, դրա համար էլ հաճախ ես սայթաքում:

4) Այսքան մտածելուց գլուխս պայթում է:

11. Ո՞ր նախադասության մեջ դերբայական սխալ ձև չկա։

1) Եթե ես ցանկանայի փախնել, ոչ ոք ինձ չէր խանգարի:

2) Այդ միջադեպը քարոզարշավի վրա ոչ մի ազդեցություն էլ չի կարող թողել:

3) Ինքն ասաց, որ շատ կարդալուց վնաս չկա:

4) Այդ մարդը ուտելուց միշտ խոսում էր և ծիծաղում:

12. Ո՞ր նախադասության մեջ բայի խոնարհման սխալ ձև չկա:

1) Ալիքները հսկա սառցաբեկորները թռցրեցին դեպի ծովի խորքը:

2) Սարի հետևում հանգչել էին վերջին շողերը, երբ մենք շարժվեցինք դեպի վրանները:

3) Ծովի մեղմօրոր ալիքները դիպչեցին նրա մերկ սրունքներին, և նա սրթսրթաց:

4) Մի պահ միայն գրավվելով լուսնկա երեկոյով` թագուհին դարձյալ խորասուզվեց մտքերի օվկիանոսում:

13. Ո՞ր նախադասության մեջ պատճառական բայի կազմության սխալ ձև կա:

1) Երբեմն նստում էր դիմացս և խոսեցնում մեր սարերից ու լսում էր թաքուն համակրանքով:

2) Գրողի ներկայացրած մարդկային աշխարհում իշխում է գեղեցիկը:

3) Հետո տիրացուին գրել է տալիս այդ երեք անունները` նրան ուրիշ ոչինչ չհայտնելով:

4) Առաջին բուժօգնություն ցույց տալու ժամանակ պետք է անշարժեցնել վնասված վերջույթը:

14. Ո՞ր նախադասության մեջ բայի  սխալ ձև չկա։

1) Դատարանը տուժվածից ցուցմունք վերցրեց կատարվածի վերաբերյալ:

2) Շատ անսպասելի կորում է նաև տիկնոջ վերջին հույսը:

3) Դեմքի թարմ գույնը պահպանելու համար մաշկը պետք է շարունակ խոնավացնել։

4) Ջրի ցայտերը դիպչում են ապակուն ու անմիջապես սառում:

Posted in Հայոց լեզու 8

Թեստային աշխատանք

  1. Տրված կաղապարներով կազմել համածանցավոր բառեր:
    Անգործություն
    անտանելի
    անբնական
    դժբախտություն
    համադասություն
    համաքաղաքացի
    հակադարձություն
    ստորգետնյա
    փոխօգնություն:

2. Կազմել բարդ բառեր` տրված արմատները գործածելով մի դեպքում բառասկզում, մյուս դեպքում`բառավերջում:
Զրույց- զրուցակից, հարցազրույց
գույն- գունաթափ, վարդագույն
վեճ- վիճասեր, բանավեճ
տուն- տնաբնակ, հյուրատուն
բույս- բուսակեր, դեղաբույս
մատյան- մատենագիր, հաշվեմատյան
երկու- երկագույն, տասներկու
սեր- սիրահար, կենդանասեր
ձայն- ձայնալար, լռաձայն
ուղի- ուղեցույց, ճոպանուղի:

    3. Հետևյալ դարձվածքներով մեկական նախադասություն կազմել:
    Լեղին ճաքել
    արյունը գլխին խփել
    հոգին ավանդել
    անարգանքի սյունին գամել
    ճամփա պահել
    ականջի հետև գցել:

      4.Համացանցից գտնել Աստվածաշունչ մատյանից առաջացած հետևյալ թևավոր խոսքերի նշանակությունը:
      Արգելված պտուղ
      Սոդոմ և Գոմոր
      քավության նոխազ
      բաբելոնյան աշտարակաշինություն:

      5.Տրված միտքը փոխադրել 5 նախադասությամբ:
      Կալանավորի փախուստը Սան Մարինո գաճաճ պետության բանտից բանտի աշխատակիցներին շատ անհանգստացրեց, որովհետև նա միակ բանտարկյալն էր:

      6. Կետադրի՛ր նախադասությունները:

        Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում` որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
        Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը` որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
        Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը` իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
        Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը` իբրև դիպուկ նետված փետտրագնդակ:
        Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ` կառչել էինք վազող կենդանուց:
        Լեռների ու բլուրների մեծ մասը` որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

        7.Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:
        Բացի աղջիկը, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել: Բացի աղջկանից, բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել։
        Սիրահարված եմ ձեր երկրի վրա: Սիրահարված եմ ձեր երկրին։
        Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտով:
        Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերը:
        Ի՞նչ է նշանակում ընկերությունը դավաճանել:
        Խոսքը վերաբերվում է քեզ ու քո ցանկություններին: Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին։
        Ինչպե՞ս ես վերաբերում նրանց: Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց։
        Քույրս երրորդ դասարան է: Քույրս երրորդ դասարանում է:
        Բաժակը ձեռքն էր, որ մտավ։ Բաժակը ձեռքին էր, որ մտավ։
        Շատ լավ է տիրապետում անգլերենը: Շատ լավ է տիրապետում անգլերենին։
        Բացի դա, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
        Մուգ ակնոցներիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում: Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

          Posted in Հայոց լեզու 8

          Հայոց լեզու

          1.Կետերը փոխարինի՛ր հնչյուն, թնդյուն, շառաչյուն գոյականներից և հնչուն, թնդուն, շառաչուն ածականներից մեկով:

          Իմ մանկության օրերին հորդահոս ու շառաչուն գետ եմ տեսել:

          Լեռներում միայն թնդուն արձագանքը մնաց:

          Ուշադիր լսում էի քո երգի ամեն մի հնչյունը:

          Մանկան հնչուն  ծիծաղը վարակեց մեծերին:

          Այդ մարտի թնդյունը լսվում էր բավական հեռվում:

          Ինձ կանչեց-բերեց մեր գետի շառաչյունը:

          2.Կետերի փոխարեն գրի՛ր ուն կամ յուն ածանցը:

          Քամին խաղում էր պաղպաջուն ալիքների հետ:

          Դողդոջուն ձայնը մատնեց, որ վախենում է:

          Թվում էր, թե հարսի շրշուն զգեստով աղջիկը քույրս չէ:

          Սիրով էր տանում հիվանդի քրթմնջյունն ու բողոքը:

          Ջրի ճողփյուն լսվեց. ուրեմն մոտեցել ենք:

          Դալար սաղարթի սոսափյունը խաղաղություն էր բերում: Մոտիկից լսվող ճարճատյունն անակնկալի բերեց բոլորին:

          3. Տրված բառերը տեղադրի՛ր նախադասությունների մեջ: Անվանի՛ր բառերի այդ խումբը: Ծուղրուղո՜ւ, վա՜յ, փի՛շտ, շրը՜խկ, պահո՜, հա՛ֆ-հա՛ֆ, դը՜ռռ, վա՜շ-վի՜շ:

          Փի՛շտ, անպիտա՛ն, ի՞նչ ես բազմել սեղանին:

          Հա՛ֆ-հա՛ֆ,- լսվեց հանկարծ. ուրեմն նրանք մոտենում են տանը:

          Վա՜յ, հիմա ի՞նչ եմ անելու, ո՞ւր եմ գնալու:

          Ձորում գետն էր հառաչում՝ վա՜շ-վի՜շ:

          Շրը՜խկ, ու վերջ. էլ ոչ մեկը չի մտնի այս սենյակը:

          Պահո՜, սա արդեն նորություն է:

          Ծուղրուղու՜, ոսկի եմ գտել:

          Անվերջ ու միալար դռռում է, ու հենց ականջս է ընկնում՝ դը՜ռռ, ուզում եմ փախչել այստեղից:

          4. Տրված բառերով նախադասություններ կազմի՛ր: Դրանք ինչո՞ւ են վերաբերական կոչվում:
          Թերևս, անշուշտ, անկասկած, կարծես թե, իբր թե, նույնիսկ, միայն, ինչ որ է, ոչ:

          5․Ի՞նչ արմատներ է հարկավոր ավելացնել մեջտեղում, որ այն լինի ձախ կողմում գրված բառի վերջին արմատ և աջ կողմում գրվածի առաջին արմատ։

          Ծամ/հարդար/ անք

          Մարտ/արվեստ/գետ

          Հաց/թուխ/ծամ

          Բարի/գութ/առատ

          6․Գտի՛ր օրինաչափությունը․ո՞ր բառը կլինի հաջորդը։

          Քահանա – նախաբան – բանբեր – բերդակալ — կալվածատեր — տիրապետ

          7․Ո՞ր զույգերի երկու բառերը նույն արմատը չունեն։

          Տեր – տիրույթ

          Շեն – շինարար

          Գետ – գիտակ

          Կիրթ – կրթօջախ

          Սին — սննդարար

          8․Նախադասություններում ավելորդ բառեր կան, դո՛ւրս գրիր դրանք։

          Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակի վրա։

          Շնորհալի այդ աղջիկը նվագում էր ջութակ:

          Երիտասարդը հանդիսանում էր այդ նախաձեռնության հեղինակը։

          Երիտասարդը այդ նախաձեռնության հեղինակն էր։

          Ֆիզիկան դա մի հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին։

          Ֆիզիկան մի հետաքրքիր գիտություն է բնության մեջ կատարվող երևույթների մասին։

          Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր թվում։

          Տղամարդու արևահար դեմքը ինձ ծանոթ էր:

          Posted in Հայոց լեզու 8

          Պարզ և բարդ նախադասություն

          Մեկ ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են պարզ նախադասություններ: Մեկից ավելի ստորոգյալ ունեցող նախադասությունները կոչվում են բարդ նախադասություններ:

          Առաջադրանքներ:

          1.Որոշիր՝ նախադասությունը պարզ է, թե բարդ:

          • Դրսում քամին դադարեց, սկսեց ձյուն տեղալ:Բարդ
          • Սրթսրթալով տեղավորվեցինք մի փոքր անձավում:Բարդ
          • Երեխաները ծառից խոշոր, բայց խակ սալոր էին քաղել:Պարզ
          • Շրջակայքում փայտ չկար, որ խարույկ վառեինք:Պարզ
          • Մինչև լույս կդիմանանք ու մեր որսը լուսաբացին կշարունակենք:Բարդ
          • Աստծո հրամանով սարերն իրար են մոտեցել, լիճը հասցրել են մինչև երկինք և ազատել վիշապից:Բարդ
          • Երեխաների ճիշտ դաստիարակությունն ամեն ընտանիքի առաջնային խնդիրն է: Անտառը դատարկվում էու ծառերը չորանում են:Բարդ

          Կետադրիր, եթե անհրաժեշտ է:

          • Թագավոր ընտրվելուց հետո բնավորությունն անմիջապես փոխեց, հպարտացավ:
          • Շուտով բոլորը հիասթափվեցին` մի խումբ ծաղիկներ նրա դեմ ըմբոստացան:
          • Իր տեղից իսկույն ելավ ու աթոռ առաջարկեց:
          • Համեցեք, խնձոր անուշ արեք, օրը շոգ է, ծարավ կլինեք:
          • Հրավերը շնորհակալությամբ ընդունեցի և ձիս կանգնեց ծառի տակ:
          • Սիսակն ընտանիքից էր բաժանվում, Միսակը` այգուց:
          • Հակոբ ապոր խնձորենիներն աճում էին ու դրանց հետ աճում էր նաև որդին:
          • Եզան մեջքն ուղիղ էր, ետևի մասը մի քիչ տափակ, վիզը հաստ էր, գլուխը` դիք:
          • Զօր ու գիշեր երկինքը ցողում է և հողը խոնավ է:
          • Հայացքը գցել էր մի կետի ու սիրտը արագ բաբախում էր:
          • Այստեղ ծաղիկների հոտն էր բռնել և մի քիչ այն կողմ` աղբանոցի հոտը:

          Ըստ տրված կաղապարների՝  կազմի՛ր բարդ նախադասություններ:
          Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..:
          Թեպետ………………, սակայն………………….:
          Չնայած որ………….., բայց………………………:
          Թեև…………………., բայց և այնպես……………:

          Posted in Հայոց լեզու 8

          Հայոց լեզու

          203.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր նախադասության համապատասխան տեղերում։
          1․ Ընթացող գնացքի լուսամուտից առկայծում էին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ անհետացան թանձրացող խավարում, ապա երևացին։ (երևալ, անհետանալ, առկայծել)
          2․ Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում էին, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում էին, իսկ մեղմ քամին բերում էր մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոնել, բերել)
          3․ Վարպետը անջատեց հաստոցը, վերցրեց նոր պատրաստած դետալը և համեմատեց  գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)
          4․ Դաշնակահարի մատները սահում էին ստեղների վրայով, և դահլիճը ողողվում էր հոգեպարար մի երաժշտությամբ, որ ալեկոծում էր  ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)
          5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտնվեց, որն անցավ  ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

          204.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
          Փութաջան, ամպոտ, դալար, ծույլ, ուսյալ, երկչոտ, հինավուրց, գագաթ,
          օրինական, անջրդի, ապօրինի, ինքնահավան, նոսր, ողորկ, հեռավոր,
          արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ, հմուտ,ստորոտ,
          թանձր, անբասիր։

          Փութաջան-ծույլ, ամպոտ-ջինջ, ուսյալ-տգետ, երկչոտ-համարձակ,  գագաթ-ստորոտ, օրինական-ապօրինի, անջրդի-ջրարբի, նոսր-թանձր, ողորկ-խորդուբորդ, արատավոր-անբասիր:

          209.Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։

          1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
          2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
          3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
          4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
          5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
          6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
          7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
          8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց)։
          9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
          10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
          11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
          12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
          13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
          14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավ,եկան) զբոսանքի։
          15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

          Posted in Հայոց լեզու 8

          Առաջադրանք հայոց լեզվից

          Ընդգծված բառերը փոխարինի՛ր  տրված հոմանիշներովՏրված և ստացված տեքստերը համեմատի´ր (բացի բառերից՝ ի՞նչ է փոխվել):
          Կողք, գույն, ճամփա, գնալ, գնացող, պատել, կուզ, տափակ, ծռված, թեքել, ձանձրալի, ամպ, անտարբեր, հենց, խառնվել, սար:

          Ճանապարհի (ճամփի) եզրով (կողքով), շղթա կազմած, դանդաղ ընթանում են (գնում են) ուղտերը: Նրանք ներկված են անապատի երանգով (գույնով)սապատները (կուզերը) մաշված են ու կախված (ծռված) են մի կողքի: Սլացող (գնացող) ավտոմեքենաների բարձրացրած փոշին թուխպի (ամպի) նման պարուրում է (պատում է) նրանց, բայց ուղտերն անվրդով (անտարբեր) շրջում  (թեքում) են գլուխները: Անապատը տաղտկալի (ձանձրալի) է  ու միօրինակ, նա հեռու հորիզոնում ձուլվում է (խառնվում է) իր նման գորշ ու տաղտկալի երկնքին:
          Ո´չ բլուր (սար) է երևում, ո´չ ցածրավայր: Ահա (հենց) այստեղ էլ հեռավոր ժամանակներում մարդիկ որոշեցին, որ Երկիրը տափարակ (տափակ) է:

          Կետերի փոխարեն գրի´ր  տրված հոմանիշներից մեկը (ամենահարմարը):

          Մեկ էլ, թթի կարմիր շիրան պռոշներին, ներս ընկավ պուճուր տղան՝ շոգից կարմրած թշերով (թշերով, այտերով):
          Հյուրը քթի տակ բարի ժպտում (հռհռում, քմծիծաղում, ծիծաղում, ժպտում) էր երեխայի շատախոսության վրա:
          Առաջ բերեցին նրա  (ազնվատոհմ, վեհազգի, զտարյուն) նժույգը:
          Լքված նավը կամաց-կամաց խորտակվում (սուզվում, իջնում, խորտակվում, ընկղմվում) էր:
          Նրա բոլոր հույսերը … (սուզվում, խորտակվում,ընկղմվում) էին:

          Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի´ր հինգ խմբի:

          Մնացուկ, ոստ, մնացորդ, շյուղ, թափոն, մառան, նկուղ, կասկած, թերմացք, նախատինք, տարակույս, պարսավանք, հանդիմանություն, տարակուսանք, շտեմարան, երկմտություն, թափթփուկ, շիվ, կշտամբանք, ճյուղ, ավելցուկ, անարգանք:

          Մնացուկ, մնացորդ, թափոն

          Ոստ, շյուղ, շիվ, ճյուղ

          Ընտրիր ընդգծված բառերից ճիշտը և տեղադրիր նախադասության մեջ:

          1. Նրա խոսքի վերջին մասը բուռն քննարկումների տեղիք, տեղի տվեց:
          2. Հարևանի քար անտարբերությունը վրդովել, վրդովվել էր ծերունուն:
          3. Մեր նախնիների մասին ավանդույթը, ավանդությունը  պատմում է նրանց սխրանքների մասին:
          4. Դու շատ թյուր, թույր կարծիք ունես իմ ընդունակությունների մասին:
          5. Այս տարի մեր գյուղում այգաբացը, այգեբացը սկսվեց մարտի վերջին:
          6. Աշխենի գեղեցիկ գանգուրները ծածանվում, սասանվում էին քամուց:
          7. Հենց բլրի վրա էլ Արգիշտին զարկ տվեց, զարկեց իր վրանը:
          8. Վկաները ցուցմունք, ցուցում տալիս շատ էին հուզվում:
          9. Հեղինեի հնչուն, հնչյուն ծիծաղը շատ էր ոգևորել բոլորին:
          10.Հանձին, հանձինս ընկերների նա շատ լավ բարեկամներ ուներ:

           Տրված բառերում մեկ տառը փոխելով` ստացիր նոր բառ և տուր երկու բառերի բացատրությունները:
          Ականակիտ, այգաբաց, անութ, աշտանակ,  թափոր, կտրիճ, հարել, հերկել, հրատարակել, մածուկ, բուրդ, սալոր, դռնակ, բառարան, պարտեզ, դասարան, գնդիկ, հեռագիր,     :