Posted in Հունվար ամսվա ճամբար 2024

Հունվար ամսվա ճամբարի հաշվետվություն (6-րդ օր)

Մեր օրը սկսվեց պարատնով։ Ազգային պարերից հետո մեր ջոկատում սկսեցինք տարբեր աշխատանքներ կատարել․ մի խումբը մասնակցեց թատերական նախագծին իսկ մյուսը հայոց լեզվից վիկտորինային։ Քանի որ այսօր Ավագ դպրոցի սովորողների հրավերով կրթահամալիր էր այցելել Հայաստանի վարչապետը, ճամբարային ռեժիմը փոփոխվեց։ Երրորդ և չորրորդ ժամերին անգլերենից նախագիծ էինք իրականացնում Նունե Այդինյանի հետ իսկ մյուս խումբը շարունակում էր հայոց լեզվից վիկտորինան։
Հինգերորդ ժամը մեր ջոկատում նախագծային ժամ էր, և մենք քննարկում էինք Գյումրի ճամփորդության աշխատանքները, ճամփորդությունը նախատեսվում է հունվարի 19-20-ը: Օրը բազմազբաղ էր և հաճելի։

Posted in Հունվար ամսվա ճամբար 2024

Հունվար ամսվա ճամբարի հաշվետվություն (3-րդ օր)

Այսօր առաջին ժամին կավագործություն էր, սակայն ես առաջին ժամին բացակա էի։ Երկրորդ ժամին ընկեր Ալեքսի հետ կրկին քննարկում էինք արհեստական բանականությունը։ Այնուհետև երգի ժամ էր և երգում էինք տարբեր հայկական երգեր։ Վերջին ժամին խաղում էինք լոտո։ Դասերից հետո կրկին ամփոփեցինք մեր այսօրը։

Posted in Հունվար ամսվա ճամբար 2024

Հունվար ամսվա ճամբարի հաշվետվություն (2-րդ օր)

Այսօր երկրորդ ժամին քոլեջի աշակերտ` ընկեր Ալեքսը, մեզ ծանոթացրեց, արհեստական բանականության հետ։ Հաջորդ ժամը մարմնամարզություն էր, սակայն ես չէի բերել իմ փոխնորդը։ Այնուհետև ընկեր Նվարդ մեզ ներկայացրեց ԴիջիԹեք ստուգատեսի պայմանները։ Օրվա վերջում ամփոփեցինք մեր այսօրը։